Թրամփի նստավայրի դիմաց տեղի ունեցած միջադեպի մեղավորն օպերային երգչուհի է
Դեպքի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Ֆլորիդայում տեղակայված նստավայրում օպերային երգչուհի է ձերբակալվել Կոնեկտիկուս նահանգից, գրում է Miami Herald-ը:
Նշվում է, որ կինն իր ավտոմեքենայով սկսել է պարել Փալմ-Բիչի հյուրանոցի դիմաց, ինչի արդյունքում բախվել է Թրամփի` Մար-ա-Լագո նստավայրի միանգամից երկու անցակետերին: Անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել կրակ բացել:
Ձերբակալվածը 30-ամյա օպերային երգչուհի Հաննա Ռոմհիլդն էր, ում տեղափոխել են Փալմ Բիչ շրջանի շերիֆի գրասենյակ: Ինչպես ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսին հայտնելէ Փալմ Բիչ շրջանի շերիֆ Րիչ Բրեդշոուն, տեղի ունեցածն ահաբեկչություն չէ: «Այս մարդն ակնհայտորեն ինչ-որ բանի ազդվեցության տակ էր գտնվում»,- նշել է նա:
Այժմ երգչուհուն հարձակման համար մի շարք մեղադրանքներ են սպառնում` ինչպես դաշնային, այնպես էլ այս շրջանի օրենքներով: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, թեև այս միջադեպը կարող էր այլ կերպ ավարտվել, հայտնել են ոստիկանությունում: