ԵՄ-ից Բրիտանիայի պաշտոնական ելքը նշանավորվել է տոնակատարություններով և բողոքի ցույցերով
Մեծ Բրիտանիան 47 տարվա անդամակցությունից և հանրաքվեին քվեարկությունից երեք տարի անց հունվարի 31-ին պաշտոնապես դուրս եկավ Եվրամիությունից, հայտնում է BBC News-ը:
Այս պատմական պահը, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով 23:00-ին, նշանավորվել է տոնակատարություններով և Brexit-ի հակառակորդների մասնակցությամբ բողոքի ցույցերով:
Շոտլանդիայում, որը դեմ էր քվեարկել ԵՄ-ի կազմից դուրս գալուն, տեղի է ունեցել մոմավառության արարողություն, Հյուսիսային Իռլանդիայի Արմա կոմսությունում բողոքի ցույցեր են անցկացվել ԵՄ-ից դուրս գալու դեմ, իսկ Brexit-ի կողմնակիցներն այս իրադարձությունը նշել են Լոնդոնի Պառլամենտի հրապարակում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Զոնսոնը պատմական այս իրադարձության կապակցությամբ իր ելույթի ընթացքում խոստացավ միավորել երկիրը և «առաջ շարժվել»: «Շատերի համար սա հույսի ցնցող պահ է, մի պահ, որը նրանք նախկինում անհնար էին համարում: Եվ, իհարկե, կան շատերը, ովքեր անհանգստություն և կորուստ են զգում: Եվ, իհարկե, շատերը կան, ովքեր զգում են անհանգստություն և կորուստ: Եվ, իհարկե, կա նաև երրորդ խումբը, հավանաբար` ամենամեծը, որը սկսել է մտածել, որ այս ամբողջ քաղաքական վեճը երբեք չի ավարտվի»,- մասնավորապես, հայտարարել է Բորիս Զոնսոնը:
ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին հայտարարության օրը խնջույքներ են անցկացվել ամբողջ թագավորության փաբերում և ակումբներում: Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Պառլամենտի հրապարակում` Brexit-ը նշելու համար. նրանք հայրենասիրական երգեր էին երգում և հանդես գալիս ոգևորիչ ուղերձներով: Հրապարակում հավաքվածների թվում էր նաև Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը: