ԱՄՆ-ում պեղել են մարդու մեծության ոսկոր
ԱՄՆ-ի Յութա նահանգի տարածքում հնագետները հայտնաբերել են Երկրում երբեւէ գոյություն ունեցած ամենախոշոր եւ բարձրահասակ դինոզավրերից մեկի՝ բրախիոզավրի ոսկոր, հաղորդում է RG-ը՝ հղում կատարելով ABC-ին: Հաղորդվում է, որ հայտնաբերված ոսկորի հասակը կազմում է շուրջ երկու մետր: Այն այնքան մեջ եւ ծանր էր, որ հողից հանել են ձիու օգնությամբ:
Պարզվել է, որ ոսկորը պատկանել է հնագույն հսկային՝ բրախիոզավրին: Այդ արարածները պատմության մեջ ցամաքում ապրած ամենախոշոր կենդանիներն են եղել, որոնց ընդհանուր ծավալը հասել է 30 տոննայի:
Մասնագետները համարում են, որ այդ ոսկորը բրախիոզավրի առաջնային վերջույթի մաս էր: Դա բուսակեր արարած էր շատ երկար պարանոցով, որը գոյություն է ունեցել մոլորակում 150 միլիոն տարի առաջ: Գիտնականները կարող են միայն ենթադրություններ անել դրա արտաքին տեսքի մասին: