Բորիս Ջոնսոնը երեկույթ կկազմակերպի Brexit-ի պատվին. The Guardian
Հունվարի 31-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կկազմակերպի երեկույթ կառավարության անդամների եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների համար Դաունինգ Սթրիթում՝ իր նստավայրում, հաղորդում է Gazeta –ն՝ հղում անելով The Guardian-ին:
Պարբերականի տվյալներով՝ ընդունելության ժամանակ հյուրերին կհյուրասիրեն թխվածքաբլիթներ անգլիական «Շրիփշիր Բլյու» կապույտ պանրով, գառան ֆիլե, անգլիական կարկանդակ չեդերով եւ թթու վարունգով, հավի խորոված, ինչպես նաեւ ռոստբիֆ ծովաբողկի սոուսով յորքշիրյան պուդինգով: Ընպելիքներից հյուրերին կառաջարկվի բրիտանական փրփրուն գինի:
Ակնկալվում է, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց մեկ ժամ առաջ Ջոնսոնը ուղերձով կդիմի Բրիտանիայի քաղաքացիներին:
Նաեւ նշվում է, որ Դաունինգ սթրիթի վրա գտնվող շենքը կլուսավորվի Բրիտանիայի դրոշի գույներով, իսկ դրա ճակատային հատվածում կներկայացվի ժամացույց, որը կհաշվի ժամանակը նախքան Brexit-ը: