Ուլտրակարճ զգեստ, սլացիկ ոտքեր․ Լիա Զախարյանը նոր հոլովակ է հրապարակել
Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված հոլովակում դերասանուհին փողոցում է։ Լիան արձակել է մազերը, կրում է սեւ պիջակ, սպիտակ կիսաերկարաճիտներ։ Կերպարն ամբողջացրել է սեւ փոքրիկ պայուսակը։ «Ես քաղց ունեի տեսնելու այն, ինչ տեսնել է պետք , ծարավ՝ հասկանալու այն, ինչ պետք է հասկանալ» ,- հրապարակմանը կից գրել է նա։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ոճային կերպարում էր. նա բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, սեւ բլուզ։ «Վիեննայի պետական օպերա. խոշորագույն օպերային թատրոնը Ավստրիայի երաժշտական մշակույթի կենտրոնն է։ Թատրոնում բեմադրվել են գերմանական, ավստրիական, իտալական եւ ֆրանսիական կոմպոզիտորների օպերաներ, հանդես են եկել Եվրոպայի ականավոր շատ երգիչներ։ Ես նայեցի «Եվգենի Օնեգին»-ը՝ Ալեքսանդր Պուշկինի չափածո վեպը,ռուս գրականության ամենանշանավոր գործերից մեկը»,- գրել էր նա։