«Խայտառակ պահվածք»․ Մեգան Մարքլին համեմատել են Քիմ Քարդաշյանի հետ
Բրիտանացի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը, որը հայտնի է դարձել հայտնիների հասցեին իր կտրուկ արտահայտություններով, կրկին քննադատել է Մեգան Մարքլին: Նա արքայազն Հարրիի կնոջը համեմատել է Քիմ Քարդաշյանի հետ՝ հանրության մեջ «խայտառակ պահվածքի» պատճառով։ Քննադատությունը մեջբերում է The Sun պարբերականը։
Մորգանի կարծիքով արքայազն Հարրիի կնոջը չի կարելի համեմատել արքայադուստր Դիանայի հետ։
«Նա կավարտի, որպես Քիմ Քարդաշյանի թագավորական մինի-պատճեն՝ այդ կարգավիճակին բնորոշ խայտառակությամբ», - հայտարարել է նա:
Հաղորդավարը նաեւ ընտանիքին մեղադրել է ինքնասիրահարվածության եւ եսակենտրոն լինելու մեջ, իսկ նրանց Կանադա տեղափոխվելը անվանել է «Մեգանից մեծ աստղ դարձնելու» փորձ:
Մորգանը չի մոռացել նաեւ թագավորական ընտանիքի մնացած անդամներին, ներառյալ Եղիսաբեթ II թագուհուն: Հաղորդավարը վստահ է, որ ինքն է Մեգանին եւ Հարրին թույլ տվել նման սադրիչ պահվածք ցուցաբերել: Հաղորդավարը հանգում է այն եզրակացության, որ իր հայրենի երկրում տեղի ունեցածը նշանակում է «միապետության վերջը»։
Լուսանկարները՝ Getty images