Արտահայտիչ շպար, հմայիչ կերպար․ Մարինկա Խաչատրյանի նոր լուսանկարը
Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, կիսվել է նոր լուսանկարով։
Instagram-ում հրապարակված կադրում դերասանուհին ոճային ու հմայիչ կերպարում է։ Նա արծաթափայլ բլուզ եւ սեւ կիսաշրջազգեստ է կրում։ Մարինկան վառ շպարով է․ արտահայտիչ աչքեր, նուրբ շուրթեր։ Նա արձակել է ալիքավոր վարսերը։ Դերասանուհին հրապարակմանը կից գրառում չի կատարել, սակայն երկրպագուները մեկնաբանությունների հատվածը ողողել են հաճոյախոսություններով։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին էլեգանտ կերպարում էր։ Նա սեւ զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Մարինկան այն համադրել էր նույն գույնի գոտու հետ։ Դերասանուհին հավաքել էր մազերը եւ վառ դիմահարդարմամբ էր։ «Բարի լույս»,- հրապարակումը մակագրել էր Մարինկան՝ օգտագործելով «ժպտացեք» հեշթեգը։