Շաբաթ օրը Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ՝ գերազանցապես ձյան տեսքով
Շաբաթ օրը Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ՝ գերազանցապես ձյան տեսքով։ Կիրակի ամենուրեք կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ի ցերեկը եւ փետրվարի 2-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով։
Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում շաբաթ օրը սպասվում է ձյուն, իսկ կիրակի օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է 0-2, վաղը ցերեկը՝ +1+3։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ 0+2,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3,
Լոռիում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0+4,
Տավուշում գիշերը -2+3, ցերեկը՝+4+9,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ 0+2,
Արարատում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +1+3,
Արմավիրում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +1+3,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +1+3,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +5+9,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+5,
Արցախում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+5 (հովիտներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+9)։