Ստամբուլում հանցավոր խմբին պատկանելու կասկածանքով կալանավորվել են ԱՊՀ քաղաքացիներ. նրանց մեջ ադրբեջանցիներ կան
Ստամբուլում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները կալանավորել են ԱՊՀ քաղաքացիների, որոնց կասկածում են կազմակերպված հանցավոր խմբին պատկանելու եւ տարբեր հանցագործություններ կատարելու մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով CNN Turk-ին։
Թուրք ուժայինները կալանավորել են 16 մարդու, որոնց մեջ մեկը Ռուսաստանի քաղաքացի է, երեքը՝ Ուկրաինայի, չորսը՝ Վրաստանի եւ ութը՝ Ադրբեջանի։ Խուզարկությունների ժամանակ նրանց մոտ հայտնաբերել են հրացան, 11 ատրճանակ եւ 222 փամփուշտ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ բոլոր կալանավորվածներին տարել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստամբուլյան բաժին։