Եղիզաբեթ II-ը արքայազն Հարրիին եւ Մեգան Մարքլին փոխարինող է գտել
Եղիսաբեթ թագուհին որոշել է արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին փոխարինել այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են թագավորական պարտականություններից, գրում է Hello պարբերականը:
Թագավորական կենսագիր Ռոբերտ Լեյսիի կարծիքով՝ թագավորական ընտանիքը կարող են համալրել արքայազն Էնդրյուն, Բեատրիսն եւ Եվգենիան:
«Եթե երկուսը դուրս են գալիս խաղից, ապա ինչ-որ մեկը պետք է զբաղեցնի նրանց տեղը եւ այդ մարդիկ կարող են լինել Բեատրիսն ու Եվգենիան։ Այժմ մնում է միայն գուշակել, թե արդյոք Բեատրիսը եւ Եվգենիան կհամաձայնեն, քանի որ երկուսն էլ արդեն մշտական աշխատանք ունեն: Բեատրիսը զբաղեցնում է ՏՏ ընկերության փոխնախագահի պաշտոնը, իսկ Եվգենիան պատկերասրահի արվեստի տնօրենն է», – ասել է Լեյսին։
Կենսագիրը նշել է, որ քույրերը միշտ եղել են արքայազն Հարրիի համար ընդօրինակման օրինակ:
«Դա հենց այն է, ինչ հարկավոր է թագավորական ընտանիքին առաջիկա 15 տարում, մինչ նրանց տեղը գա արքայազն Ջորջի սերունդը», — հավելել է նա՝ նկատի ունենալով արքայազն Ուիլյամի վեցամյա որդուն: