Երևան-Գյումրի ճանապարհին BMW X5-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ (Լուսանկարներ)
Շիրակի մարզում, այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 85 կմ հատվածում BMW X5 մակնիշի 90 AP 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռեւս անհայտ հանգամանքներում բախվել է Հյուսիս-Հարավ նորակառույց ավտոճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին եւ գլխիվայր շրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը։