Դևիդ Բեքհեմի նոր բիզնեսը
Սեպտեմբերի կեսին Լոնդոնում կբացվի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի ռեստորանը: Լոնդոնցիների համար սա մեծ անակնկալ կլինի և հավանաբար կդառնա աշնան ամենասպասված արարողությունը:
Ռեստորանի կայքի բացվելուց ընդամենը 30 րոպե անց արդեն 1200 սեղան էր պատվիրվել մոտակա շաբաթվա համար, իսկ 4 ժամ անց սեպտեմբերին բացվող ռեստորանում այլևս հնարավոր չէր լինի սեղան պատվիրել մինչև նոյեմբերի վերջ:
"Union Street Café" անունը կրող ռեստորանի կայքն աննախադեպ այցելություններ է գրանցել: Սպասվում է մեծ շոու Բեքհեմի ռեստորանի բացման ընթացքում: