Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը փորձում են փրկել ամուսնությունը եւ սեքսոլոգի օգնության կարիք ունեն (Լուսանկարներ)
Ամերիկյան ԶԼՄ-ներում տագնապալի հաղորդագրություններ են հայտնվել։ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ շոու-բիզնեսի ամենաամուր զույգերից մեկը, կրկին իրենց վատ ժամանակներ են ապրում։ Ավելին, նրանց հարաբերություններում ճգնաժամն այնքան է լրջացել, որ ինքնուրույն չեն կարողանում լուծել այն։ Այդ իսկ պատճառով զույգն այցելում է սեքսոլոգի։ Այս մասին RadarOnline-ին հայտնել են ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները։
Նշվում է, որ ավելի վաղ զույգն արդեն նման ճգնաժամ ապրել է։ Եվ այդ ժամանակ նրանց օգնել են ընտանեկան հոգեբանները։ «Նրանք մի քանի տարի առաջ խորհրդատվության համար այցելել են ընտանեկան հոգեբանի։ Եվ, ըստ էության, դա միակ բանն է, որ փրկել է նրանց ամուսնությունը, — հայտնում է անանուն աղբյուրը։ Քիմն ու Քանյեն հույս ունեն, որ նույն մեթոդն իրենց կօգնի նաեւ երկրորդ անգամ»։
39-ամյա Քարդաշյանի եւ 42-ամյա Ուեսթի հարաբերություններում կրկին պառակտում է սկսվել չորրորդ երեխայի՝ Պսալոմի լույս աշխարհ գալուց հետո: Ենթադրվում էր, որ ցանկալի որդին, ընդհակառակն ավելի կհամախմբի բազմազավակ ընտանիքին, սակայն ամեն ինչ նախատեսվածի պես չստացվեց։
Բացի այդ, ամուսնության վրա ազդել է նաեւ Քանյե Ուեսթի վերջին «հոգեւոր կերպարանափոխությունը»։ Նշենք, որ Քանիե Ուեսթը 2019 թվականին սկսել է կիրակնօրյա պատարագներ անցկացնել։ Եկեղեցու երգչախումբը ռեփերի հետ կատարում է ավետարանական երգեր։ Սովորաբար իրադարձությունը տեղի է ունենում Քիմի եւ Քանյեի տան տարածքում:
Կիրակնօրյա ծառայությանը կարելի է մասնակցել միայն հրավերով։ Ավելին, բոլոր այցելուները ստորագրում են չհրապարակման մասին փաստաթուղթ, ուստի Քանյեի ծառայությունների մասին քիչ բան է հայտնի։ Ընդ որում, ծառայության են գալիս նաեւ ամերիկացի հայտնի մարդիկ։ Օրինակ՝ Քորթնի Լավը, Քեթի Փերին, Օռլանդո Բլումը եւ այլք։