Ֆյոդոր Սմոլովը տեղափոխվեց Իսպանիայի առաջնություն
Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ Ռուսաստանի հավաքականի 29-ամյա հարձակվող Ֆյոդոր Սմոլովը կես տարվա վարձակալությամբ տեղափոխվել է «Սելտա», հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Ռուսական մամուլի տվյալներով, «Սելտա» վճարել է 600 հազար եվրո։
Սմոլովի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նաատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Նրա տրանսֆերային գինը գնահատվում է 9 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Սմոլովը «Լոկոմոտիվի» հետ մասնակցել է 19 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։
Իսպանիայի առաջնության 21 տուրից հետո «Սելտան» 17 միավորով 18-րդ տեղում է։