ՌԴ գլխավոր դատախազությունը պարտավորեցրել է Խաչատրյան քույրերի մեղադրանքը վերաորակավորել ինքնապաշտպանության
ՌԴ գլխավոր դատախազությունը հետաքննությանը պարտավորեցրել է Խաչատրյան քույրերի հանդեպ սպանության մեղադրանքը վերաորակավորել ինքնապաշտպանության եւ լրացուցիչ նախնական հետաքննություն անցկացնել, ՌԻԱ Նովոստիին պատմել է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը։
«Կայացվել է քրեական գործը լրացուցիչ նախնական հետաքննության համար վերադարձնելու վճիռ։ Դրանում գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ անհրաժեշտ է քույրերի գործողությունները վերաորակավորել, քանի որ նրանց գործողություններում անհրաժեշտ պաշտպանություն է դիտարկվում»,- հայտնել է նա։
Ավելի վաղ ՔԿ-ում հայտարարել էին, որ այս քրեական գործի հետաքննությունը ավարտվել է, աղջիկներին նախնական պայմանավորվածությամբ խմբի կողմից սպանություն կատարելու մեղադրանք էր առաջադրվել։ Այնուամենայնիվ, գլխավոր դատախազությունում հրաժարվել են հաստատել մեղադրական եզրակացությունը, չեն երկարացրել նաեւ քույրերի խափանման միջոցը, ավելի ուշ նրանց ազատել են էլեկտրոնային թեւնոցներից։
Աղմկահարույց սպանությունը կատարվել էր 2018թ․ հուլիսի 27-ին։ Ինչպես համարում է քննությունը, Խաչատրյան երեք քույրերը մորթել են հորը Մոսկվայի Ալտուֆեւյան պողոտայում գտնվող իրենց տանը։ Կալանավորվածներին տարել էին ՔԿՀ, սակայն այնուհետեւ փոխել էին խափանման միջոցը մինչեւ «որոշակի գործողությունների կատարման արգելք»։
Փաստաբանները հայտնել են, որ հետաքննությունը նախկինում որակավորումն անփոփոխ էր թողնում, թեեւ պարզվել է, որ քույրերն ապրել են բազմամյա հոգետրավմատիկ իրավիճակում»։ Պաշտպանության կարծիքով՝ Խաչատրյանը մի քանի տարի պարբերաբար ծեծի է ենթարկել դուստրերին եւ «սեռական բռնություն գործադրել»։ Այս ամբողջ ընթացքում պաշտպանությունը պնդում էր, որ աղջիկները գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակներում։