ԱՄՆ Պետդեպը կորոնավիրուսի պատճառով թույլ է տվել դիվանագետներին ընտանիքներով մեկնել Չինաստանից
ԱՄՆ Պետդեպարտամենտը կորոնավիրուսի բռնկման պատճառով թույլ է տվել դիվանագետներին ընտանիքներով մեկնել Չինաստանից, գրում է Axios-ը։
Պետդեպի մամուլի ծառայությունում թերթին պարզաբանել են, որ ելքի թույլտվության ծանուցումը վերաբերում է «Պեկինում ԱՄՆ դեսպանության եւ Չենդուում, Գանչժոում, Շանհայում եւ Շենյանում հյուպատոսությունների բոլոր արտահաստիքային պետծառայողներին»։
«Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ Պետդեպը կվերանայի դեսպանության եւ հյուպատոսությունների ելքի թույլտվության կարգավիճակը»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը՝ հավելելով, որ Ուհանում հյուպատոսության աշխատակիցները մեկնելու հրահանգ են ստացել։
Նա հայտնել է, որ Պետդեպն իր դիվանագետների մեկնելու թույլտվությունը զգուշավորությունից է տվել։
Նշվում է նաեւ, որ ԱՄՆ դեսպանությունն ու հյուպատոսությունները Չինաստանի ամբողջ տարածքում հնարավորինս կշարունակեն հյուպատոսական ծառայություններ մատուցել։