Իրանի նախագահը Թրամփի «դարի գործարքը» «ամենաարհամարհելի պլանն» է անվանել
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter-ի իր միկրոբլոգում Թրամփի «դարի գործարքն» անվանել է «ամենաարհամարհելի պլանը», հայտնում է Mehr-ը։
Ավելի վաղ «դարի գործարքի» հանդեպ իր դիրքորոշումն էր հայտնել նաեւ ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին՝ հայտարարելով, որ «Պաղեստինի հանդեպ ԱՄՆ-ի դաժան քաղաքականությունը եւ, այսպես կոչված, «դարի գործարքը» երբեք կյանքի չեն կոչվի»։