Օլյա Հակոբյանը՝ ոճային կերպարում
Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ամբողջությամբ սեւ հագուստ է կրում։ Նա արձակել է մազերը, մեղմ շպար ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց ու նուրբ ականջօղեր։ Օլյայի հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել նրան. «Շապիկի աղջիկը», «ամենասիրուն», «Հոլիվուդ»։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարներում դերասանուհին նվազագույն շպարով էր ու հավաքել էր մազերը։ «Շատ սիրեցի էս նկարը, իսկական ես եմ։ Շնորհակալ եմ»,- կադրերից մեկը մակագրել էր նա։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել դերասանուհուն. «Ոչինչ չի կարող ստվերել գեղեցկությունը», «մոգական ես»։
Լուսանկարները՝ Pargev Aydinyan Photography