Ջոն Բոլթոն. Թրամփը «հսկայական, կառավարական ջանքեր» է գործադրում ԱՄՆ ընտրությունները պաշտպանելու համար
2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի միջամտելու փորձերից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հսկայական, կառավարական ջանքեր» է գործադրում ԱՄՆ ընտրությունները պաշտպանելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի նամակում, որը նա ուղարկել է դեմոկրատ սենատորներին, հաղորդում է AP-ն:
«Նախագահ Թրամփը չի հանդուրժի Ամերիկայի ներկայացուցչական կառավարության համակարգին միջամտությունը»:
Բոլթոնը նշել է, որ ԱՄՆ ընտրությունները խափանելու փորձերի համար Թրամփը «աննախադեպ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանին պատժելու համար»:
ԱՄՆ-ի հետախուզության եւ ազգային անվտանգության աշխատակիցները մտահոգություն են հայտնել 2018 եւ 2020 թվականների ընտրություններին Ռուսաստանի միջամտության փորձերի վերաբերյալ: