Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը մարզասրահից
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է մարզասրահում։
Իր միկրոբլոգում հրապարկված կադրերում դերասանուհին մարզահագուստով է, իսկ մեկնաբանություններում գրել է. «Բարի լույս, իսկ դու արդեն մարզվե՞լ ես. սպորտային կեցվածքիս չնայեք, դեմքս ամեն ինչ պատմում է իմ մասին, մի տեսակ թախծոտ, մի քիչ դեմ, ընդհանուր առմամբ ամեն վայրկյան պատրաստ մարզասրահից թռնելու ու շատ հարմար տեղավորվելու ԲԱԶՄՈՑԻՆ, ու ընդհանրապես, ես ոնց որ դեմ եմ ֆիզիկական աշխատանքին, մանավանդ` առավոտ վաղ։ Բայց դե ուշ երեկոյան «բազմոցային թերապիայից» հետո առավոտվա ապորտայինն անխուսափելի է: Այնպես, որ դեմքիս արտահայտությանը որ նայե՜մ... Կարճ՝ վեր կաց ու մարզվիր»։
Օրեր առաջ հրապարակված կադրում դերասանուհին առանց շպարի էր, մոխրագույն հագուստ էր կրում։ «Ամենաքաղցր պահերը, երբ ուզում ես դեռ թավալվել անկողնում, բայց աշխարհի գործն ունես անելու.., երբ երազում ես, որ կախարդական փայտիկով միանգամից սուրճը հայտնվեր ննջարանիդ սեղանիկին, որ հյուրասենյակում մոռացած գիրքը հայտնվեր ձեռքերումդ ու դու վայելեիր գիրքն ու սուրճը` քո սեփական էգոյի հետ միասին երազելը վնաս չի, բայց դե մինչեւ էս նկարը ներբեռնվի, ես արդեն մի ութ գործ ու մի հազար գործողություն արած կլինեմ, ինչպես աշխարհի բոլոր ու մշտապես զբաղված կանայք. խառը հոնքերիս մասին էլ չասեմ։ Կարճ ասած բարիլույս»։