Մակրոնը՝ Հայոց ցեղասպանության ժխտման մասին. Չի կարելի ստի հիման վրա մեծ պատմություն կերտել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 29-ի երեկոյան Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) կազմակերպած ընթրիքի ժամանակ զրուցել է թուրք պատմաբան Թաներ Աքչամի հետ:
Մակրոնը ողջունել է Աքչամին՝ նրան անվանելով «ժխտումը դատապարտող», հաղորդում է Nouvelles dArmenie-ը:
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Աքչամի աշխատանքները, որոնք ուղղված են մոռացության եւ ժխտման փորձերի դեմ, կարեւոր ներդրում են Թուրքիայի ղեկավարության հետ խորը քաղաքական դեբատներում:
«Չի կարելի ստի, քաղաքականության մեջ ռեւիզիոնիզմի կամ ժխտման հիման վրա մեծ պատմություն կերտել»,- նշել է Մակրոնը: