Victoria's Secret ապրանքանիշը կարող են վաճառել. The Wall Street Journal
«The Wall Street Journal» թերթը հայտնել է, որ L Brands Inc. ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Լեսլի Վեկսները կարող է լքել պաշտոնը։
Լրատվամիջոցի աղբյուրները նաեւ հայտնել են, որ ընկերության ղեկավարը, որին պատկանում է Victoria's Secret ներքնազգեստի ապրանքանիշի խանութների ցանցը, կարղ է այն ամբողջությամբ կամ մասնակիորեն վաճառել։
Բացի այդ՝ մի քանի այլ լրատվամիջոց կարծիք է հայտնել, որ Վեկսները չի լքի պաշտոնը։ Նշվում է, որ Լեսլի Վեկսները պաշտոնը զբաղեցնում է 1963թ.-ին, երբ ընկերությունը հիմնադրվել է։
Ի դեպ, նախորդ տարվա ամռանը հայտնի է դարձել, որ չեղարկվել է համաշխարհային մակարդակի մոդելների մասնակցությամբ ավանդական շոուն։ Հաղորդվում էր, որ ընկերությունը խնդիրներ ունի մարկետինգի հետ, ինչ հետեւանքով վաճառքը կտրուկ ընկել է։