Թուրքիայում խորթ մայրը եռացրած ջուրը լցրել է աղջկա վրա
Ստամբուլում խորթ մայրը դույլով եռացրած ջուրը լցրել է աղջկա վրա։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝տանը մայրը կանչել է աղջկան լվացքի համար հագուստները տեղավորել լվացքի մեքենայի մեջ։ Երբ աղջիկը կռացել է, որ տեղավորի, մայրը եռացրած ջրով դույլը դատարկել է խորթ աղջկա վրա։
Աղջիկը ծանր այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել եւ 3 վիրահատության ենթարկվել։ Նա ոստիկաններին հայտնել է, որ անձամբ նկատել է, որ իր կռանալու ժամանակ խորթ մայրը դիտավորյալ եռացրած ջուրը լցրեց իր վրա։
Ձերբակալվելուց 2 օր անց խորթ մայրը ստորագրությամբ ազատ է արձակվել։