«Ուրարտուի» նախկին խաղացողը՝ Հայաստանի եւ «Բարսելոնայի» դեմ խաղի մասին (Լուսանկարներ)
Երեւանի «Ուրարտուի» (նախկին «Բանանց») նախկին կիսապաշտպան Կվասի Սիբոն այժմ հանդես է գալիս «Իբիցայում» եւ Իսպանիայի գավաթի խաղարարկության 1/16 եզրափակիչում խաղացել էր «Բարսելոնայի» դեմ, որը հաղթանակ էր տարել 2։1 հաշվով։
NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Գանան ներկայացնող 21-ամյա ֆուտբոլիստի հետ, որը հիշել է կարիերայի հայկական փուլի մասին, նաեւ անդրադարձել է կատալոնական թիմի դեմ հանդիպմանը։
Ակումբային կարիերայի մասին
«Իմ առաջին պրոֆեսիոնալ ակումբը «Բանանցն» էր, որից հետո տեղի ունեցավ ինձ համար շոկային տեղափոխություն անգլիական «Ուոթֆորդ»։ Դրանից հետո մի քանի ամիս վարձակալությամբ անցկացրի ալբանական «Շկենդերբեուում» եւ վերջապես մեկ տարվա վարձակալության պայմանագիր կնքեցի «Իբիցայի» հետ, ինչը քայլ առաջ է։ Հիմա իմ ակումբային կարիերան ընթանում է ինձ համար նախընտրելի ուղղությամբ։
Շատ էի հավանում կյանքը Հայաստանում
«Ջերմ հիշողություններ են մնացել Հայաստանից։ Շատ էի հավանում կյանքը ձեր երկրում, որտեղ երբեք չես լսի ռասիստական արտահայտություններ։ Ամեն ինչ շատ հարմարավետ էր։ «Բանանցն» ակումբ է, որը երբեք չեմ մոռանա, քանի որ ամեն ինչ սկսվեց այդ կետից։ Այդ ակումբն ինձ համար դարձավ հարազատ»։
Մանրամասն`սկզբնաղբյուր հոդվածում: