Թուրքիայի քաղաքացիների համար շենգեն վիզան թանկացել է
Թուրքիայի քաղաքացիները Շենգենի համաձայնության երկրներ մեկնելու համար այսուհետ կվճարեն 80 եվրո նախկին 60–ի փոխարեն։
Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Շենգեն երկրները թանկացրել են մի շարք երկրների համար մուտքի վիզան, որոնց թվում է նաեւ Թուրքիան։ Նշվում է, որ փետրվարի 2–ից Թուրքիայի քաղաքացիները շենգեն վիզայի համար վճարելու են արդեն 80 եվրո։
Նշենք, որ Հայաստանի քաղաքացիների համար շենգեն վիզան 35 եվրո է, որին ավելանում է վիզա կենտրոնի սպասարկման վճարը՝ 12000 դրամ։ Իսկ ուղիղ դեսպանատուն դիմելու դեպքում միայն 35 եվրո։