Հունաստանը մտադիր է լողացող բարիերներ տեղադրել՝ Թուրքիայից միգրանտների ներթափանցումը խոչընդոտելու համար
Հունաստանը մտադիր է լողացող բարիերներ տեղադրել՝ Թուրքիայից միգրանտների ներթափանցումը խոչընդոտելու համար, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ այդ նպատակով երկրի պաշտպանության նախարարությունը հրավիրել է մասնավոր ընկերության, որը կզբաղվի 3 ամսվա ընթացքում 2,7 կմ երկարությամբ լողացող բարիեր ստեղծելու աշխատանքներով:
Բարիերի բարձրությունը կհասնի ծովի մակարդակից 50 սմ-ի: Բացի այդ, այն հագեցած կլինի թարթող լույսերով:
Հունաստանի ՊՆ-ի տվյալներով՝ բարիերի համար կծախսվի 500 000 եվրո:
Բարիերի կոնկրետ տեղանքի մասին չի հաղորդվում: