«Դու կյանքում ստանում ես այն, ինչը խնդրելու քաջություն ես ունեցել».10 ազդեցիկ միտք Օփրա Ուինֆրիից, որն այսօր նշում է 66-ամյակը
Աշխարհի ամենահայտնի մեդիադեմքերից մեկը՝ ամերիկացի հաղորդավարուհի՝ Օփրա Ուինֆրին, այսօր՝ հունվարի 29-ին, նշում է ծննդյան 66-ամյակը: Ժամանակին հաղորդավարուհին ճանաչում ձեռք բերեց The Oprah Winfrey Show-ի շնորհիվ, որը հեռարձակվում էր 1986-ից 2011 թ-երին: Հաղորդնան շրջանակում Օփրան ոչ միայն հասցրել է հյուրընկալել ամենաազդեցիկ հայտնիներին, այլեւ ստանալ մի շարք կոչումներ՝ դառնալով «Բոլոր մեդիաների թագուհի» եւ ճանաչվելով 20-րդ դարի ամենահարուստ աֆրոամերիկուհին:
NEWS.am STYLE-ն առաջարկում է վերհիշել մեդիադեմքի մենաազդեցիկ մտքերից մի քանիսին:
«Երբ ինքդ գնահատես քո արածը, այդ ժամանակ էլ աշխարհը կգնահատի քեզ»:
«Այս պահի քո լավ արածը հաջորդ վայրկյանին քեզ նոր ու լավ տեղ կտանի»:
«Շնորհակալ եղեք այն ամենի համար, ինչ ունեք, եւ կստանաք ավելին, իսկ եթե դժգոհեք ունեցածից, միշտ էլ մի բան կպակասի ձեզ կյանքում»:
«Դու կարող ես ամեն ինչ ունենալ, բայց ոչ ամենը՝ միանգամից»:
«Կյանքում ամենադժվարը հասկանալն է, թե որ կամուրջներով պետք է քայլես եւ որոնք՝ այրես»:
«Մարտահրավերները պարգեւ են, որոնք օգնում են փնտրել նոր ձգողականություն: Մի պայքարեք դրանց դեմ, պարզապես նոր ուղիներ գտեք դիմակայելու»:
«Կատարյալ ներողամտությունն այն է, երբ դու ասում ես՝ «Շնորհակալ եմ այս կենսափորձի համար»»:
«Դու չես դառնում այն, ինչ ուզում ես, այլ այն, ինչին հավատում ես»:
«Դու կյանքում ստանում ես այն, ինչը խնդրելու քաջություն ես ունեցել»:
«Ես վստահ եմ, որ ամեն ինչ էլ իր իմաստն ունի, այլ հարց է արդյոք մենք ունենում ենք այնքան իմաստություն, որ դա հասկանանք»:
Լուսանկարները՝ Facebook-ից