Ինչու ՞ են վիճում Գարիկ Մարտիրոսյանը և իր կինը
”7 дней″ ռուսական ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Գարիկ Մարտիրոսյանը պատմել է իր և կնոջ հարաբերությունների մասին և խոստովանել է, թե ինչ չի կարողանում անել:
«Ես գազօջախի մոտ կանգնելու կարիք չունեմ, իսկ կինս՝ լվացքի մեքենայի: Մեզ մոտ ամեն ինչ շատ պարզ է: Տղամարդու պարտականությունները ինձ վրա են, իսկ կնոջինը՝ Ժաննայի»,- ասել է շոումենը:
Գարիկը խոստովանել է, որ երբեք նույնիսկ աման չի լվացել:
«Եթե ես աման լվանամ, ապա այդ ափսեից ոչ ոք հաց չի ուտի: Ընդ որում՝ ես ամաններից շատը լվանալու ընթացքում կկոտրեմ: Եւ հետո Ժաննան ինձ թույլ չի տա մոտենալ սպասքին: Ասեմ, որ ես ճաշ էլ չեմ պատրաստում:
Իմ պարտականությունը տուն փող բերելն է: Ես այն կնոջս եմ տալիս: Ճիշտ է՝ ես նաև պետք է հասցնեմ տեսնել, թե նա որտեղ է պահում գումարը, որպեսզի երբ նա քնած լինի, ես այն վերցնեմ և ընկերներիս հետ ռեստորան գնամ»,-ասել է Գարիկը:
Սակայն, ամեն դեպքում,Գարիկի և կնոջ միջև կենցաղային վեճեր լինում են:
Գարիկի կինը՝ Ժաննան դժգոհում է այն բանից, որ Գարիկը միշտ սրբիչը հատակին է նետում՝ այն նախատեսված տեղից կախելու փոխարեն:
Սակայն Գարիկն էլ իր հերթին է բողոքել կնոջից՝ ասելով, որ կինը միշտ իր հագուստները շատ խառն է դասավորում զգեստապահարանում: