ԱՄՆ-ում ճշտել են ամերիկյան ռազմակայանների դեմ Իրանի գրոհից տուժածների թիվը
Հունվարի 8-ի գիշերը Իրաքում ամերիկյան երկու ռազմակայաններին Իրանի հասցրած հրթիռային հարվածի հետեւանքով տուժել է ԱՄՆ 50 զինծառայող։ Այս տվյալները ճշտել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Թոմաս Քեմփբելը, նրա հայտարարությունը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Բոլոր զինծառայողներն ունեն գանգուղեղային վնասվածքներ։ Քեմփբելի խոսքով՝ տուժածների թիվը կարող է ավելանալ։
Հունվարի 8-ի գիշերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռակոծեց Իրաքում ԱՄՆ ռազմակայանները։ Գրոհը Բաղդադում ամերիկյան օդային հարվածի հետեւանքով «Ալ Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի զոհվելու պատասխանն էր։ Գործողությունն ստացել էր «Նահատակ Սոլեյմանի» անվանումը։ Թիրախների դեմ արձակվել է «Երկիր-Երկիր» դասի 15 հրթիռ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր զոհերի բացակայության եւ նվազագույն վնասի մասին։