Ալմելոյի քաղաքային խորհուրդը որոշել է Էջմիածնի հետ բարեկամական հարաբերություններ հաստատել. դեսպանություն
Քիչ առաջ Ալմելոյի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում կայացրեց Էջմիածին քաղաքի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությա Facebook_ի էջը:
«Շնորհակալություն ենք հայտնում քաղաքապետ Արյեն Խերիթսենի և քաղաքային խորհրդի անդամներին Հայաստանի և Նիդերլանդների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղղությամբ այս կարևոր քայլի համար։
Հատուկ շնորհակալություն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խորհրդի ատենապետ Օնիկ Գելիջյանին` իր վճռական ներդրման համար»,-ասված է հաղորդագրության մեջ: