ԱԺ երկու պատգամավորներ մեկնում են Ամերիկա՝ սեմինարի մասնակցելու
«Ապագա առաջնորդությունը ԵԱՀԿ տարածաշրջանում քաղաքական ներգրավվածությունը ապահովելու համար» խորագրով սեմինարին մասնակցելու համար 2020 թվականի փետրվարի 2-5-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Մերի Գալստյանը («Իմ քայլը» խմբակցություն) և Կարեն Սիմոնյանը («Լուսավոր Հայաստան» խմբակցություն):
Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: