Ռիչարդ Գիրը խառնվելու է նորապսակների կյանքին
Դերասան Ռիչարդ Գիրը նկարահանվելու է ռեժիսոր Էնդրյու Ռենցիի «Ֆրեննի» ֆիլմում: Դերասանը մարմնավորելու է մի մարդու, ով անընդհատ խառնվում է
նորապսակների կյանքին: Ռիչարդ Գիրը յուրաքանչյուր դեր շատ լավ է կատարում: Նորապսակների դերակատարների անունները դեռ հայտնի չեն: Ֆիլմի նկարահանումները սկսվելու են հոկտեմբերից: