Եվրախորհրդարանում Բաքվի հայ փախստականների ճակատագրի մասին համաժողով կանցկացվի
Եվրախորհրդարանում փետրվարի 5-ին Բաքվի հայ փախստականների ճակատագրի մասին համաժողով կանցկացվի: «Մոռացված փախստականներ. ի՞նչ է տեղի ունեցել Բաքվի հայերի հետ» խորագրով համաժողովը կազմակերպվել է Բրյուսելում «Հայ դատի» գրասենյակի եւ ԵՄ-ում Հայաստանի առաքելության կողմից:
Խոսնակներն են բարոնուհի Քերոլայն Քոքսը, իրավապաշտպան Աննա Աստվածատրյան-Տյուրկոտը եւ Բրյուսելի համալսարանի պրոֆեսոր Դավիթ Բաբաեւը: