Հայաստանի դեսպանն ու Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը համաեվրոպական օրակարգի հարցեր են քննարկել
ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը եւ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գլուշկոն համաեվրոպական օրակարգի հարցեր են քննարկել։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվել են համաեվրոպական օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որոշ հարցեր։ Հաստատվել է տարածաշրջանային եւ համաեվրոպական հարթակներում, ներառյալ ԵԱՀԿ-ում, սերտ համագործակցության երկուստեք շահագրգռվածությունը։