«Մերի Պոպինսը» վերադարձել է. Մեքսիկայում կորած Նատալյա Անդրեյչենկոն գտնվել է
Սովետական հայտնի դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոյի՝ Մեքսիկայում «անհետացման» պատմությունը երջանիկ ավարտ է ունեցել։ Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում բարձրացած աղմուկից հետո հայտնի Մերի Պոպինսը Instagram-ում դիմել է իր երկրպագուներին։
Անդրեյչեկոն պատմել է, որ շաբաթ օրն իրեն ջունգլի են տարել, «ուր կազմակերպվել է հատուկ բնակեցկում աշխարհի տարբեր երկրների հոգեւոր հետաքրքիր առաջնորդների հետ»։
«Երբ ինձ տարան նրանց մոտ, կրծքավանդակիս մոտ արդեն առկա էր «silence» գրությունը։ Այս զարմանալի վայրում դու գտնվում ես լիակատար առանձնացման պայմաններում, եւ ոչ ոք քեզ անհանգստացնելու իրավունք չունի»,- հայտնել է նա։
Նա ընդգծել է, որ ճամփորդությունից առաջ անջատել է բջջային հեռախոսը։