Համերգին պատրաստվելու ընթացքում Քրիստինա Օրբակայտեն կոտրել է ոտքը
Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն սկսել է աշխատանքն ԱՄՆ-ում իր նոր համերգային շոուի վրա, ուր նրանց դստեր՝ 7-ամյա Կլավդիայի հետ մշտապես բնակվում է նրա ամուսինը՝ Միխայիլ Զեմցովը։ Սակայն աշխատանքը սկսվել է տհաճ միջադեպով. երգչուհին կոտրել է ոտքը։
Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում՝ լուսանկար հրապարակելով, որում ոտքը ֆիքսված է հատուկ միջոցով։ Աստղի խոսքով՝ կոտրվածքը կոճի հատվածում է։
«Չի կարելի ոտքի վրա հենվել նվազագույնը 6 շաբաթ։ Ցավոք, փետրվարյան համերգներս ու ներկայացումներս ստիպված եմ տեղափոխել»,- գրել է Օրբակայտեն՝ խոստովանելով, որ կարիերայի ընթացքում առաջին անգամ է տեղափոխում համերգները։
Լուսանկարն` այստեղ: