Հիվանդացել է, թե չեն հրավիրել. Օլգա Բուզովան շքեղ երեկույթ է անցկացրել առանց քրոջ
Հունվարի 20-ին Օլգա Բուզովան 34 տարեկան է դարձել։ Երգչուհին տոնը նշել է Թաիլանդում սիրելիի՝ Դավիթ Մանուկյանի հետ, իսկ մասշտաբային տոն ընկերուհիների հետ կազմակերպել է Մոսկվայում։ Երեկույթը թեմատիկ էր եւ նվիրված էր Բուզովայի նոր հիթին՝ «В огне»։ Լրագրողները նկատել են, որ տոնին ներկա չէր Աննան՝ Օլգայի հարազատ քույրը։ Նրանք վիճել են նախորդ տարի եւ թվում էր՝ օրերս հաշտվել են։ Կրտսեր Բուզովան փորձել է իր բացակայությունն արդարացնել առողջական խնդիրներով։
«Ներողություն, որ կորել էի եւ շնորհակալություն ձեր բազմաթիվ հաղորդագրությունների համար։ Ամբողջ շաբաթվա ընթացքում զբաղվել եմ առողջական հարցերով։ Մի փոքր թուլացրել էր։ Բայց ոչինչ, գլուխ կհանենք։ Կարեւորը, որ շատ վախեցնող ոչինչ չեն հայտնաբերել, ինձ ավելի լավ եմ զգում, աստիճանաբար վերադառնում եմ աշխատանքային ռեժիմին։ Պահպանեք ձեզ ու ձեր առողջությունը. առանց դրա հնարավոր չէ լավ ապրել»,- երեկոյին հաջորդած առավոտյան Instagram-յան էջում գրել է Աննան։
Ավելի վաղ Աննա Բուզովան Օլգային շնորհավորել էր հոլովակով, որում բանաստեղծություն էր հնչում։ Այն սկսվում էր «Ինչ ափսոս, որ շատ տարիներ առաջ մեր ճանապարհները բաժանվեցին...» բառերով։