Երևանում բախվել են BMW-ն ու Toyota-ն. վերջինս տապալել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը. կա վիրավոր (Լուսանկարներ)
Երեւանում, այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 01։20-ի սահմաններում Մանանդյան եւ Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Երեւանի բնակիչներ՝ 26-ամյա Մինաս Փ-ի վարած Toyota մակնիշի 35 RR 918 համարանիշի եւ 25-ամյա Հարություն Վ-ի վարած BMW մակնիշի 36 FX 782 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով վթարից որոշ ժամանակ անց BMW-ի ուղեւոր, Երեւանի բնակիչ 28-ամյա Շախատունի Ե-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Աղբյուրը հայտնում է, բախումից հետո BMW-ն էլ դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ տապալել խաչմերուկը կարգավորող լուսակիրը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։