Վերամիավորում կլինի՞. Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը սկսել են գաղտնի հանդիպումներ ունենալ
Կասկածներ կան, որ հոլիվուդյան աստղեր եւ նախկին ամուսիններ Բրեդ Փիթն եւ Ջենիֆեր Անիսթոնը գաղտնի հանդիպում են, գրում է Mirrorr-ը։
Վկայակոչելով իր աղբյուրները՝ պարբերականը հայտնում է, որ զույգը հասցրել է հինգ հանդիպում ունենալ, որից հետո նրանք գիտակցել են, որ դեռ միմյանց նկատմամբ զգացմունքներ ունեն։ Դերասանները միասին են անցկացրել նաեւ սուրբծննդյան արձակուրդները։
«Չեմ կարծում, թե Ջենիֆերը երբեւէ դադարել է նրան սիրել, թեեւ նա կոտրել է նրա սիրտը՝ նրան թողնելով հանուն Անջելինա Ջոլիի։ Երկար ժամանակ է պահանջվել, բայց նա ներել է նրան»,- հայտնել են Էնիսթոնի շրջապատից։
Փիթի Plan B ընկերության աշխատակիցը նշում է, որ վերջին շրջանում դերասանը հաճախ է խոսում նախկին կնոջ մասին։ Նա նշել է, որ արտիստները վերականգնել են ռոմանտիկ հարաբերությունները եւ իսկապես երջանիկ տեսք ունեն։