Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով սահմանին կրկնակի ստուգում են մտցրել
«Ռոսպոտրեբնադզորն» իրականացնում է սահմանը հատող քաղաքացիների ուժեղացված ստուգում, որոնք այցելել են տարածաշրջաններ, որտեղ 2019-nCoV կորոնավիրուսը տարածված է:
«Ռոսիյսկայա գազետան» հայտնում է, որ այդպիսի երկրներից ժամանող բոլորին կրկնակի են զննում՝ անհատապես ձեռքի ջերմավիզորներով, ինչպես նաեւ հոսքի մեջ՝ հեռահար սարքավորման կիրառմամբ:
Դաշնային սանիտարական ծառայության ղեկավար, Ռուսաստանի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովան հայտնել է, որ տարեսկզբից այդպիսի ստուգում են անցել ավելի քան 20 հազար չվերթների ուղեւորները, այդ թվում՝ Չինաստանից ժամանած 6700 մարդ: Այսօրվա դրությամբ արդեն ավելի քան 100 մարդ է հայտնաբերվել, որոնք ունեն հիվանդության նշաններ. բոլորը մեկուսացվել են եւ հետազոտվել հիվանդության էթիոլոգիան պարզելու համար:
«Հունվարի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն հայտնաբերվել, իսկ բարձր ջերմությամբ կամ այլ ախտանիշներով մարդկանց մոտ հայտնաբերել են միայն ՍՇՎ, A եւ B տեսակի գրիպ ու պարավիրուս: Մեկ մարդու մոտ կար միկոպլազմա»,- նշել է Աննա Պոպովան:
Հայաստանի օդանավակայանում կորոնավիրուսի մասին տեղեկություններով պաստառներ են փակցրել: Կորոնավիրուսի կասկածով ուղեւորներին մեկուսացնում են եւ հետազոտում: Մասնագետների խոսքով, սակայն, այս բոլոր միջոցառումները կարող են անբավարար լինել այդ երկրներ վիրուսի թափանցումը կանխելու համար, քանի որ պացիենտները, ինչպես պարզվել է, վարակիչ են նաեւ ինկուբացիոն շրջանում, երբ ո՛չ բարձր ջերմություն ունեն, ո՛չ այլ ախտանշաններ: