5 կիլոգրամ 10 օրվա ընթացում. Աննա Սեմենովիչը պատմել է՝ ինչպես արագ նիհարել
«Բլեստյաշիե» խմբի նախկին մենակատար Աննա Սեմենովիչը Մոսկվա է վերադարձել հանգստից, որտեղ լրջորեն տարվել է կալորիական մթերքով։ Այնքան, որ գիրացել է 4 կիլոգրամով։ Այժմ 39-ամյա երգչուհին խիստ դիետայի է հետեւում, որն ինտերվալ սովապահություն է ներառում։ Երգչուհին սննդի ընդունումից զերծ է մնում 16 ժամ, բայց կարող է ուտել մնացած 8-ի ընթացքում։
«Այսօր առավոտյան ես իմ առաջ նպատակ եմ դրել՝ 10 օրում նիհարել 5 կիլոգրամ։ Սկսում եմ ճիշտ սնվել, ամբողջությամբ բացառում եմ ալկոհոլը, ալյուրը, շաքարը եւ կաթնամթերքը (բացառությամբ՝ պինդ ու ոչ յուղոտ պանրի)»,- հայտնել է Աննան։
Երգչուհին ճիշտ սնունդը համադրում է մարզումների ու մերսման հետ։ «Գումարած ամենաօրյա մերսումներ եւ նիհարեցող տարբեր պրոցեդուրաներ եւ, իհարկե, կարդիո։ Առանց կարդիոծանրաբեռնվածխության դժվար է նիհարել, կարդիոն լավ գործի է գցում նյութափոխանակությունը, հանում ավելորդ ջուրն ու ձգում կազմվածքը»,- նշել է արտիստը։
«Ամեն ինչ իր ժամանակն ունի, եւ ահա ժամանակն է պատասխան տալ երկու շաբաթվա մեծ հաճույքի համար։ Բայց ես այնպիսի մարդ եմ, որը կարողանում է կյանքից հաճույք ստանալ։ Եվ հիմա ես մեծ հաճույքով ավելի սլացիկ կդառնամ»,- հումորով ասել է Սեմենովիչը, որը սիրում է տարբեր բյութի-պրոցեդուրաներ փորձել։