Դիարբեքիրի հայկական եկեղեցիներից մեկը վերանորոգվել է
Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրում 2015 թվականի թուրք–քրդական բախումների հետեւանքով ավերված հայկական բողոքական եկեղեցին բացվել է վերանորոգումից հետո։
Թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնադրամների վարչության միջոցներով վերանորոգվել է 2015–ին ավերված Հյուսրեւ փաշա մզկիթն ու հայկական բողոքական եկեղեցին։
Նշվում է, որ ավերված հոգեւոր կառույցների վերանորոգման համար արդեն ծախսվել է մոտ 70 մլն լիրա(12 մլն դոլար)։