Լյուբով Ուսպենսկայան զվարճալի պատմություն է ներկայացրել
Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան պատասխանել է լուրերին, թե վերջերս չորս ժամ բեմում նստել է մերկ։ Շոու-բիզնեսի աստղը միայն զարդրեր է կրել, իսկ ներքնազգեստը թողել է գրիմի սենյակում, գրում էին լրատվամիջոցները։
«Այո՛, վերջերս չորս ժամ մերկ նստել եմ բեմում, բայց ծածկվել եմ բայանով։ Ես ոչինչ ավել ցույց չեմ տվել, ամեն ինչ չափի մեջ է եղել, ոչ գռեհիկ, բայց իմաստ այնպիսին էր, որ իհարկե, անցնում է սահմանները»,- «Ты не поверишь!» հաղորդման ընթացքում պատմել է երգչուհին։
Պարզվում է՝ շանսոնյեն նոր տեսահոլովակ է նկարահանել։ Այն պրովոկացիոն չի լինի, ավելի շատ՝ գեղեցիկ ու երաժշտական։ Երգչուհու խոսքով՝ նուրբ սահման կա «սանձարձակություն» եւ «արվեստ» հասկացությունների միջեւ։