Երկրաշարժ՝ Իրանում
5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավարեւմտյան Ֆարս շրջանում, հայտնում է ԻՌՆԱ-ն՝ հղում կատարելով Թեհրանի համալսարանի երկրաբանական ինստիտուտի Իրանական սեյսմոլոգիական կենտրոնին։
Ցնցումները գրանցվել են Թեհրանի ժամանակով 16։58՝ Շիրազ քաղաքից 51 կմ հեռավորությամբ։ Երկրաշարժի օջախը 7 կմ խորությամբ է։
Տվյալ պահին ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկատվություն չկա։