Գուսանական երգարվեստում ավանդի համար Գագիկ Հայկազունին պարգևատրվել է «Երախտագիտության մեդալով»
ՀՀ նախագահի Արմեն Սարգսյանի հրամանագրով գուսան Գագիկ Հայկազունին պարգեւատրվել է Երախտագիտության մեդալով:
Հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Գուսանական երգարվեստի պահպանման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար երգահան Գագիկ Ստեփանի Հայկազունին պարգեւատրել Երախտագիտության մեդալով: