Ասկերանում հանդիպել եմ Ազատամարտի առաջին կարգի հաշմանդամներին և 150-հազարական դրամ փոխանցել. Ղարամյան
Հայոց Բանակի 28-րդ տարեդարձին ընդառաջ, «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Ջամիլի Կարապետյանի նախաձեռնությամբ և Միության վարչության որոշմամբ՝ Ազատամարտի առաջին կարգի հաշմանդամներին շնորհավորելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով Ասկերանի քաղաքապետ, Ասկերանի շրջանի Ազատամարտիկների միության նախագահ Սամվել Աղաջանյանի հետ այսօր հանդիպել եմ շրջանում բնակվող՝ թվով 7 առաջին կարգի հաշմանդամ մարտական ընկերներիս, շնորհավորել տոնի կապակցությամբ և նրանց հանձնել յուրաքանչյուրին 150.000-ական դրամ ֆինանսական աջակցություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը:
«Հ.Գ. – Ազատամարտիկների միության նախաձեռնությամբ, նախատեսվում է ընդհանուր առմամբ Արցախում բնակվող, բոլոր 142 առաջին կարգի զինվորական հաշմանդամներին՝ տրամադրել նշված չափով ֆինանսական աջակցություն»,-հավելել է նա: