ՀՀ նախագահը գեներալի կոչումներ է շնորհել մի քանի սպայի
Հայաստանի նախագահի՝ այսօր հրապարակված հրամանագրերի համաձայն՝ Հայաստանի Զինված ուժերի, ռազմական ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության մի քանի սպաներ ստացել են գեներալական կոչումներ։
1. Հայ-ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Ջանիբեկի Փարվանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
2. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Սերյոժայի Բաղդասարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
3. ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Լեւոն Վազգենի Շահումյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Գեներալ լեյտենանտի զինվորական կոչումներ են շնորհվել նաև ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալներ Անդրանիկ Մակարյանին եւ Տիրան Խաչատրյանին։
Տիրան Խաչատրյան
Անդրանիկ Մակարյան