Մահազդ. Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցաքամարտիկ Կարպիս Զաքարյանը մահացել է 90 տարեկանում
Թուրքիայում մահացել է հայ հայտնի բռնցքամարտիկ, «երկաթյա բռունցք» մականունը կրող Կարպիս Զաքարյանը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Կարպիս Զաքարյանը 24 տարեկանում դարձել է Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը։ Իր կարիերայի ընթացքում Կարպիս Զաքարյանը պրոֆեսիոնալ ռինգ է դուրս եկել 51անգամ եւ սիրողական՝ 200։
Կարպիս Զաքարյանն ունի մեծ թվով մրցանակներ։ Նա 1964–ին դարձել է Մերձավոր Արեւելքի բռնցքամարտի չեմպիոն։
Կարպիս Զաքարյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու հունվարի 29–ին, Ստամբուլի Բեյօղլուի Երեք Խորան եկեղեցում, որից հետո թաղվելու է Շիշլիի հայկական գերեզմանատանը։