Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 81 ամյակն է
Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 81 ամյակն է։
Հրավիրված ասուլիսը մաեստրոն եզրափակել է «Կտոր մը երկինք» ֆիլմի համար գրած իր երաժշտության դաշնամուրային կատարմամբ։
Հայ նշանավոր կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ եւ, պարզապես, մեծանուն հայ Տիգրան Մանսուրյանն այսօր` հունվարի 27-ին տոնում է ծննդյան 81-ամյակը։
Մանսուրյանը հեղինակել է նվագախմբային, կամերային, երգչախմբային եւ վոկալ գործեր, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։ Մանսուրյանի կինոերաժշտությունն ամենասիրվածներից է: Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում:
Կոմպոզիտորի ամենահայտնի մտքերից մի քանիսը, որոնք նա հնչեցրել է մեզ հետ ունեցած տարբեր հարցազրույցների ընթացքում:
«Եվ դժվարությունները, եւ ուրախություններն Աստծո նվերն են եղել ինձ: Երկուսի շնորհիվ ես այսօր այսպիսին եմ»:
«Իմ իրականությունից փախչող երբեք չեմ եղել: Ինչ կամ, այդ եմ»:
«Երաժշտության ճանապարհ մտնելու սկզբից մինչ այսօր տեւական մի մեծ կռիվ կա կայացման։ Այդ պահը, որ պետք է վերջապես տոնեմ իմ հաղթանակը, դեռեւս չկա»:
«Պետք է կարողանալ պարտվել՝ հանուն հիմնականի, որ չկորցնես քո հիմնականն ու քո հավատքը։ Դա է ուժ տալիս մարդուն»:
«Երբ ավարտում ես որեւէ գործ, դրանից բաժանվելու դատարկությունը դժվար ապրվող վիճակ է»:
«Ես մեկն եմ, ով գործում է ավանդույթի ներսում»:
«Երբ ասում են կուսակցություն, ես ասում եմ՝ կուսակցությամբ հայ եմ»:
«Միակ լեզուն, որով ես կարող եմ երաժշտություն գրել, հայերենն է: Անգամ երբ, ընտրությամբ, դիմել եմ այլ լեզուների, իմ երաժշտության լեզուն մնացել է հայերենը»:
«Դասական երաժշտությունն այսօր մեկ տոկոս է կազմում ընդհանուր երաժշտության մեջ։ Մնացածն ամբողջությամբ տրված է հաճույքին, զվարճանքին․ դա են գերադասում»:
«Կնոջիցս կուզեի լսել ամենասպասված շնորհավորանքը, բայց նա այլեւս չկա․․․»։