Լերա Կուդրյավցևայի ամուսինը գոհ է նրա նոր կրծքից
Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան պատմել է՝ ինչպես է ամուսինը՝ հոկեյիստ Իգոր Մակարովը, վերաբերում կրծքից սիլիկոնե իմպլանտների հեռացմանը, որոնք պայթել էին։ Մարզիկն ամեն ինչում աջակցել է շիկահեր գեղեցկուհուն, իսկ նրա նոր, լրջորեն փոքրացած կուրծքը նրան նույնիսկ դուր է եկել։
«Ամուսինս գոհ է նոր կրծքիցս։ Ես ապրումներ ունեի. երբ 15 տարի մեծ կուրծք ունես, եւ քեզ ինչ-որ բան խանգարում է, մտածում ես. «Ինչպե՞ս կլինի»»,- «НТВ» հեռուստաընկերության եթերումէ «Звезды сошлись» հաղորդման ընթացքում, ասել է 48-ամյա Կուդրյավցեւան։
Լերայի խոսքով՝ կրքծի նոր չափը իրեն եւս ամբողջովին բավարարում է, եւ նա չի ծրագրում կրկին սիլիկոներ տեղադրել։ Ի դեպ, Կուդրյավցեւայի հետ տեղի ունեցածը ռուս շատ հայտնիների ստիպել է այլ կերպ վերաբերվել պլաստիկային։
Հաղորդմանը ներկա Էվելինա Բլեդանսը, որը մի քանի տարի առաջ վիրահատության է ենթարկվել, խոստացել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել իմպլանտների վիճակին։